Մեր մասին

Ստեղծման պատմություն
Մեր  ընկերությունը ստեղծվել է 2012թ. ապրիլ ամսին: Գործունեության առաջին տարում մենք զբաղվել ենք միայն ֆուրշեթային ծառայությունների մատուցմամբ: Ներկայացել ենք ինքնատիպ ձեռագրով և զբաղեցրել մեր ուրույն տեղը Հայաստանի ֆուրշեթային ոլորտում:

Կարգախոս
Դուք մեզ հաստա՛տ կտարբերեք…

Բրենդ
Փորձելով առանձնանալ ոլորտում առկա բոլոր ընկերություններից ՝ ստեղծեցինք մեր ապրանքանիշը՝
Որպես ծառայութան նոր տեսակ մեր ընկերությունը ներկայացնում է Լեդի Ֆուրշեթ ծառայությունը, որն իրենից ներկայացնում է մատուցման նոր ոճ.  աղջիկները, շարժական սեղաններով շրջելով, հյուրասիրում են հյուրերին: Այս ծառայությունը դարձավ նորաձև և այն սկսեցինք կիրառել նաև սրահներում տարոսիկներ բաժանելու և կորպորատիվ միջոցառումներին հյուրերին դիմավորելու համար:
Մենք ստեղծեցինք նաև մեր իսկ հեղինակային սպասքը՝ <<Ամեն ինչ մեկ ձեռքում>> ափսե, որը հնարավորություն է տալիս մեկ ձեռքով պահել և՛ ափսեն, և՛ բաժակը: Սա ևս մեկ քայլ էր  մեր ծառայությունը դարձնելու էլ ավելի հարմարավետ և քաղաքավարի:

Ներկայիս գործունեությունը
2013-ից մենք արդեն զբաղվում ենք կորպորատիվ և հարսանեկան միջոցառումների ամբողջական կազմակերպմամբ՝ հնարավորություն ստեղծելով հաճախորդի համար կազմակերպել իր միջոցառումն ամբողջությամբ ընդամենը մեկ  այցով:

Մեր ծառայություններն  են՝
Ֆուրշեթ, ծաղկային ձևավորում,  հարսնաքույր և խաչեղբայր, հարսանյաց զգեստ, մեքենա, հրավիրատոմս, տարոսիկներ,  տորթ, ֆոտո և վիդեո նկարահանում, հարսանեկան ճամփորդություն, հանդիսավար, էստրադային երգիչների հրավեր, դի-ջեյ, պարուսույց, բեմադրություն, կենդանի արձաններ, փուչիկներով ձևավորում, լարային քառյակ, հրավառություն, սպասարկող անձնակազմ  և մի շարք այլ ծառայություններ, որոնք կդարձնեն ձեր միջոցառումն ամբողջական:

Ծառայության մատուցման վայրը
Մենք կազմակերպում ենք միջոցառումներ, ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս:

log
BAJAK
jutak