Լարային քառյակ

kvartet

Արհեստավարժ երաժիշտների կողմից մատուցվող այս ծառայությունը  նրբաճաշակ և դասական երանգ կհաղորդի Ձեր միջոցառմանը:  Այս  ծառայությունն  առավել շատ օգտագործվում է մինչև բուն միջոցառման սկսելը՝ հյուրերին դիմավորելիս, իսկ եթե միջոցառման տեսակը թույլ է տալիս, ապա  նաև միջոցառման ընթացքում:

Լարային քառյակի ծառայությունը մատուցվում է ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից  դուրս:

Եթե Ձեր միջոցառումն ունի գունային հստակ երանգներ, ապա երաժիշտների զգեստները համադրվում են Ձեր կողմից նշված գույների հետ:

Ուղեկցող երաժիշտներ

dhol-zurna-klarnet

Ուղեկցող երաժիշտները հայկական հարսանիքների անբաժան մասն են: Երաժիշտների հիմնական կազմն է՝ դհոլ, ակորդիոն և  զուռնա կամ կլառնետ՝ ըստ պատվիրատուի ցանկության:

Դի-Ջեյ

dj2

Փորձառու և ճանաչված DJ-ները կապահովեն Ձեր միջոցառման բարձր տրամադրությունը՝ տրամադրելով որակյալ և  ճաշակով երաժշտություն:

Երաժշտության  ոճը և երգացանկը հնարավոր է նախապես  հստակեցնել՝ դարձնելով այն համահունչ  Ձեր միջոցառմանը:

Տավղահար

arfa

Լարային այս երաժշտական գործիքի հնչյունները  արհեստավարժ երաժշտի օգնությամբ բարձրակարգ  երանգ կհաղորդի Ձեր միջոցառմանը: